Մարմնի խնամք
Գեղեցիկ և առողջ ոտքերի գաղտնիքը
Ոչ բոլոր կանայք գիտեն ճիշտ ու գեղեցիկ քայլելու գաղտնիքը: Մինչդեռ ճիշտ ու գեղեցիկ քայլվածքը թաքցնում է մարմնի թերությունները և ընդգծում է առավելությունները:
Ըստ մասնագետներից մեկի` բեմական և առօրյա քայլվածքների միջև տարբերությունը մեծ չէ և կայանում է ազդրերի տարբեր շարժումների մեջ:
Առօրյա ճիշտ քայլվածքի գաղտնիքը գլուխը, մեջքը ճիշտ պահելու, ոտքը ճիշտ դնելու, ձեռքերի և իրանի ճիշտ շարժումների և կոշիկի ճիշտ ընտրության մեջ է: Նախևառաջ, չի կարելի արագ քայլել: Ոտնաթաթերը պետք է մի քիչ դեպի դուրս նայեն: Կանանց քայլվածքը գեղեցիկ է, երբ ոտնաթաթերը շարժվում են միևնույն գծի վրա:
Առաջ պետք է գա ոտքը, հետո իրանը: Այլապես քայլվածքը չի լինի սահուն և անկաշկանդ: Ճիշտ քայլքի լայնությունը պետք է համապատասխանի մերկ ոտնաթաթի լայնությանը: Այդպես քայլելը ոչ միայն գեղեցիկ է, այլև հարմար:
Բարձրակրունկ կոշիկի վրա ճիշտ և գեղեցիկ քայլելը հատուկ հմտություն է: Պետք է քայլելիս ոտքի առջևի մասը մի քիչ դեպի դուրս դնել, եթե ոտքերի առջևի մասերն իրար են նայում, ապա նույնիսկ ամենագեղեցիկ ոտքերն էլ ծուռ են թվում: Բարձրակրունկ կոշիկի վրա պետք է քայլը դնել թաթի ողջ մակերեսով: Սակայն ավելի գեղեցիկ է, երբ կրունկը ոտքից կես վայրկյան առաջ է հասնում գետնին: Քայլելիս ոտքերը միշտ պետք է ուղիղ պահել, այլ ոչ թե ծալել ծնկի հատվածում:
Ի միջի այլոց, ուժեղ ոտքն ավելի հեշտ է ուղիղ պահել: Ճիշտ ու գեղեցիկ քայլվածքի, ինչպես նաև կանացի առողջության նախապայմանը ուղիղ կեցվածքն է: Ճիշտ կեցվածքի դեպքում կանգնած դիրքում գլուխը և իրանը գտնվում են նույն գծի վրա, կրծքավանդակը բարձրացրած է, որովայնը դուրս ընկած չէ, ետևի դիրքից ուսերը միևնույն մակարդակի վրա են, թիկունքը սեղմած: Այս կեցվածքով կարելի է սովորել ճիշտ քայլել:
Ճիշտ կեցվածքի ու քայլվածքի համար անհրաժեշտ է ճիշտ պահել ուսերը և գլուխը: Դրա համար կանգնեք հայելու առջև, գլուխն ուղիղ պահեք և հավասարեցրեք ուսագիծը: Այս դիրքում մնացեք 1 րոպե, այնուհետև փակեք աչքերը, թուլացեք, օրորեք գլուխը, ուսերը պտտեք մի քանի անգամ և փորձեք նորից ընդունել ճիշտ դիրքը: Բացելով աչքերը` ստուգեք կեցվածքը և քայլվածքը: Կատարեք այս վարժությունը հնարավորինս հաճախ, մինչև որ չընդունեք ճիշտ կեցվածք: Հիշեք, որ ճիշտ կեցվածքն ու քայլվածքը«խոսում» են կանացի ինքնավստահության մասին:
26.06.2013 Կարդացեք նաև
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
11.10.2021
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
26.07.2021
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
12.04.2021
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
26.03.2021
Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...
22.02.2021
Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...
12.01.2021
Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...
27.06.2018
Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...
02.03.2018
Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...
27.02.2018
Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...
26.02.2018
Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...
26.02.2018
Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...
21.02.2018
Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...
15.02.2018
Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...
02.02.2018
Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...
29.01.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
